19.04.2025
 Փորձագետ.ԱՄՆ-ն ցանկանում է ահաբեկիչներ տեղափոխել Իրաք՝Մերձավոր Արևելքը չլքելու համար
prev Նախորդ նորություն

Թեհրանը նախկինի պես հավատարիմ է միջուկային ծրագրի վերաբերյալ ԳՀՀ ծրագրին. ԱԳՆ

Թեհրանը նախկինի պես հավատարիմ է միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) և անհիմն է համարում «եվրաեռյակի» (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) դժգոհությունները Իրանից։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:


Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը,նա նշել է, թե եվրոպացիների վերջին քայլը որևէ իրավաբանական հիմնավորում չունի.


«Իրանը հավատարիմ է մնում միջուկային գործարքին»,- ընդգծել է նա։


Մուսավիի խոսքով, Թեհրանի համար ԳՀՀԾ շրջանակում կարևոր են համարվում հակառակ կողմի իրական գործողությունները, ոչ թե մտադրությունների հայտարարումը։


VERELQ-ը հիշեցնում է, որ հունվարի 14-ին Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները հայտարարեցին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԳՀՀԾ իրականացման շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման մասին, ինչը քննադատվեց Իրանի կողմից: 

Բաղդասարով. Լիբիայի հակամարտությունը էսկալացիա է ունենալու
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար