16.04.2025
Դավիթ Բաբայանի կուսակցությունը կմասնակցի Արցխի խորհրդարանական ընտրություններին
prev Նախորդ նորություն

Գազի թանկացման դեպքում պետբյուջեից բարձրացված մասը փոխհատուցելու ծրագիր չկա. ֆիննախ

Գազի սակագնի բարձրացման դեպքում պետբյուջեից սակագնի բարձրացված մասը փոխհատուցելու ծրագիր բյուջեում չկա՝ սակագնի թանկացման հարցը քննարկման փուլում է, հետևաբար մենք չէինք կարող այն նախատեսել բյուջեում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:


Նրա խոսքով, սակայն, կառավարությունը կարող է նման պարագայում համապատասխան գործիքակազմ կիրառել.


«Դա վերաբերում է ոչ միայն գազի սակագնի թանկացմանը։ Ցանկացած արտաքին ազդակների դեպքում կառավարությունը կարող է կիրառել համապատասխան գործիքներ», - ասաց նախարարը։


Ինչպես VERELQ-ը տեղեկացրել էր, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հաստատել էր, որ քննարկվում է սակագնի բարձրացման հայտով դիմել ՀԾԿՀ: Այս պահի դրությամբ չկա ստույգ տեղեկատվություն, թե որքան կկազմի այդ թանկացումը, փորձագետները կանխատեսում են 11 դրամի սահմանում: 


 


 


 

Ազնվագույն գաղափարները անզոր են, երբ նրանք չեն պաշտպանվում լավագույն զենքերով. ԱՍԱԼԱ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան