23.11.2024
Le Monde.Թրիպոլիում հաշտությունը ցուցադրում է ռուս-թուրքական միջնորդական առաքելության ազդեցությունը
prev Նախորդ նորություն

Վիետնամից ավելի վատ.ԱՄՆ-ում վերլուծել են Իրանի դեմ պատերազմի հետևանքները

The National Interest-ը վերլուծել է, թե ինչպիսին կարող է լինել ԱՄՆ-Իրան հնարավոր պատերազմն ու ինչ հետևանքներ այն կունենա:


Ըստ աղբյուրի, կողմերը հետ քաշվեցին անդունդի եզրից, սակայն պատերազմի հավանականությունը շարունակում է պահպանվել:


Փորձագետները նշել են, որ եթե ԱՄՆ-ն որոշի հարձակվել Իրանի վրա, ապա դա կլինի ամենամեծ արտաքին քաղաքական սխալը՝սկսած Վիետնամական պատերազմից:


Նշվում է, որ ի տարբերություն Իրաքի, որտեղ ներխուժել էին ամերիկացիները, Իրանի տարածքն 2/3-րդով ավելի մեծ է, քան Իրաքն ու Աֆղանստանը և Իրանում շատ են անապատներն ու լեռները:


Լեռնային պայմանները թույլ կտան իրանական զորքերին թաքնվել օտարերկրյա հարձակվողներից:


Իրանի դեմ հնարավոր չի կյանքի կոչել արագ պատերազմի գաղափարը՝Իրանը տալու է ասիմետրիկ պատասխան: