8.04.2025
Երևանում ծեծի է ենթարկվել դերասան Հովհաննես Ազոյանը
prev Նախորդ նորություն

Նիդերլանդները Հայաստանը ներառել է ճամփորդության համար ապահով երկրների ցանկում

Նիդերլանդների կառավարությունը Հայաստանը ներառել է ճամփորդության համար ապահով երկրների ցանկում, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում նիդերլանդացի զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելությունները խթանելու համար։ Այս մասին ասվում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության Facebook-ի էջում:


«Ապահով երկրների ցանկը կազմվում է Նիդերլանդների արտգործնախարարության, արդարադատության և անվտանգության նախարարության, ինչպես նաև այլ գերատեսչությունների հետազոտությունների և գնահատականների հիման վրա», - ասված է հաղորդագրության մեջ։


Ավելի վաղ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը ՀՀ-ում դեսպանություն բացելու վերաբերյալ հանդես էր եկել հիմնավորմամբ՝ նշելով, որ Հայաստան|ը ռազմավարական նշանակություն ունի։ 


«Հայաստանը գտնվում է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ, հետեւաբար ռազմավարական կարեւորություն ունի: 2018 թվականի ապրիլին այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարությունն արդիականացնում է երկիրը եւ պայքարում է կոռուպցիայի դեմ: Նիդերլանդները կարող է աջակցել այս գործընթացին: Այս պահին Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ Նիդերլանդները դեսպանատուն չունի: Ներկայացուցիչների պալատը ցանկանում է դեսպանատուն բացել նաեւ Երեւանում»,- ասված է հիմնավորման մեջ:


 


 


 

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց. Արցախի ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը