24.11.2024
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին
prev Նախորդ նորություն

Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ ինձ հորդորում էր, որ փախնեմ Հայաստանից. Հայրապետյան

Անդրանիկ Քոչարյանը, որն իմ նախկին ընկերն է եղել, 10 օր առաջ իմ ընկերներից մեկի միջոցով հորդորում էր, որ ես փախնեմ Հայաստանից, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն: Այս մասին «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի հեղինակային Pressing հաղորդաշարի եթերում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը:


«Սա արվում էր նրա համար, որ թողես գնաս, որ միանգամից «մասկի շոու» անեն ու ասեն, թե Ռուբեն Հայրապետյանը հանցագործ է, որը թալանել է ֆուտբոլի ֆեդերացիան ու փախել»,- ասել է նա:


Հայրապետյանը շեշտել է, որ փախնելու տեղ չունի ու չի վախենում նաև ձերբակալվելուց.


«Ձերբակալում են, թող ձերբակալեն: Ոստիկանության աշխատողներն էլ թող չտանջվեն: Թող զանգեն ինձ ու ասեն, որ ձերբակալում են: Ազնվորեն ասում եմ՝ նույն րոպեին կգնամ ոստիկանություն, ես դրանից չեմ վախենում: Ձերբակալելով՝ մեր տեսակներին չեն վախեցնի»,- հավելել է նա: