20.04.2025
Սահակաշվիլին պաշտպանել է Վրաստանում արտահերթ ընտրություններ նշանակելու պահանջը
prev Նախորդ նորություն

Աբաշիձեն եւ Կարասինը Պրահայում կքննարկեն ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը

Նոյեմբերի 28-ին Պրագայում կայանալիք հանդիպմանը Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն եւ ՌԴ-ի ներկայացուցիչ Գրիգորի Կարասինը պլանավորում են ի թիվս այլ հարցերի քննարկել երկրների միջեւ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը:


«Անշուշտ, մենք կխոսենք կասեցված թռիչքների մասին, եւ հանդիպումից հետո ավելի շատ տեղեկատվություն կունենանք այն մասին, թե ինչպիսին են ավիահաղորդակցության վերականգնման հեռանկարները, եւ ինչպես կարելի է լուծել այդ խնդիրը»,-հայտարարել է Աբաշիձեն:


«Հանդիպումը մեկօրյա է, եւ մենք հիմնականում կքննարկենք հարցեր, որոնք նախատեսված են Պրահայի ձեւաչափով: Դրանք առեւտրատնտեսական, տրանսպորտային եւ հումանիտար թեմաներն են: Տեսնենք՝ ինչ իրադրություն է, որոնք են խնդիրները եւ ինչպիսին է դինամիկան»,-հայտարարել է նա:

Ադրբեջանի ՀՆԱ-ն աճել է 2,1%-ով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար