23.11.2024
Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության արգելքից Վրաստանը կրել է 350 մլն դոլարի վնաս. Գախարիա
prev Նախորդ նորություն

Թբիլիսիի քաղաքապետն առայժմ մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել երկրորդ ժամկետի համար

Վրաստանի ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական գործիչը՝ Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն, հայտարարել է, որ առայժմ չի պլանավորում երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրել քաղաքապետի պաշտոնում՝ լարված գրաֆիկի եւ աշխատանքի բարդ պայմանների պատճառով:


«Եթե այսօր ինձ հարցնելու լինեն, ապա չեմ պատրաստվում առաջադրվել երկրորդ ժամկետի համար: Այնքան բարդ պայմաններում է ինձ հարկ լինում աշխատել, որ գիշերն ու ցերեկը խառնվում եմ իրար: Դա շատ ծանր է: Եթե ցանկանում ես իրապես գործ անել, ապա պետք է աշխատել այն ռեժիմով, որում գտնվում են քաղաքագլուխն ու նրա բոլոր աշխատակիցները: Այլ կերպ հնարավոր չէ: Ես ունեմ ընտանիք, երեխաներ ինձ համար շատ դժվար է, բայց ես լավ եմ հասկանում իմ պատասխանատվությունն ու պարտականությունները: Հետեւաբար ես ունեմ հավակնություններ՝ անելու այնպես, որ իմ պարտականությունների ավարտվելուց հետո Թբիլիսին լինի առանձնահատուկ քաղաք»,-հայտարարել է Կալաձեն: