23.11.2024
Մոսկվայում ստորագրվեց ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր
prev Նախորդ նորություն

Շատ ծանր երկխոսություն ենք ունեցել Իրանի եւ ԱՄՆ-ի հետ. Զոհրաբ Մնացականյան

Մենք իսկապես շատ ծանր երկխոսություն ենք ունեցել ինչպես իրանցի, այնպես էլ ամերիկացի մեր գործընկերների հետ: Այս մասին BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:


Նախարարն այսպես պատասխանել է Սթիվըն Սակուրի այն հարցին, թե Հայաստանը Իրանի հետ հարեւան է ունի տնտեսական կապեր, սակայն ամերիկացիներն այժմ պահանջում են, որ դուք կիրառեք իրենց պատժամիջոցները Իրանի դեմ, ինչը կազդի Իրանի հետ «ձեր տնտեսական հարաբերությունների վրա»: «Ձեր վարչապետը և կառավարության մյուս անդամներն ասել են, որ դուք դա չեք անի, և որ նրանք վճռական են պահպանել սերտ տնտեսական հարաբերությունները Իրանի հետ: Ուրեմն ո՞րն է ձեր դիրքորոշումը այս հարցում», - ասել է հաղորդավարը:


Նախարարն ընդունել է, որ Երեւանը ծանր երկխոսություն է ունեցել Իրանի եւ ԱՄՆ-ի հետ: «Մենք իսկապես շատ ծանր երկխոսություն ենք ունեցել ինչպես իրանցի, այնպես էլ ամերիկացի մեր գործընկերների հետ: Եվ դուք միանգամայն ճիշտ եք, դա շատ բարդ է: Շատ բարդ, երբ ձեր գործընկերները միմյանց հետ խնդիրներն ունեն: Եվ մենք պետք է փնտրենք…», - ասել է նա:


Մնացականյանը շարունակել է իր միտքը՝ փորձելով ցույց տալ այն, որ ՀՀ-ի արտաքին քաղաքականության շատ առաջնահրություններ պայամանվորված են իր աշխարհագրական դիրքով:


«Մենք ունենք ռազմավարական նշանակության հարևանություն՝ Վրաստանը և Իրանը: Իրանը դարպաս է, Իրանը շատ կարևոր գործընկեր է, մի երկիր, որի հետ մենք կիսում ենք հարյուրամյակների հարաբերություններ, մի երկիր, որտեղ մենք ունենք հայկական ներկայություն, հայկական ժառանգություն, խոսքը մի ժողովուրդի մասին է, որը մեզ շատ լավ հայտնի է: Եվ մենք, իհարկե, հավատարիմ ենք այս հարաբերություններին:


Միևնույն ժամանակ մենք շատ բաց ենք եղել մեր իրանական գործընկերների հետ՝ հստակեցնելու, թե ինչն է հնարավոր, ինչը՝ ոչ: Որովհետև մենք նաև կարևորում ենք մեր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, մենք շատ զգայուն ենք այն ամենի նկատմամբ, ինչ գալիս է Վաշինգտոնից: Պարոն Բոլթոնի հետ երկխոսությունը, ԱՄՆ-ի իշխանությունների, վարչակազմի հետ երկխոսությունը հենց դրա մասին են, թե ինչպես ենք մենք համադրում մեր շահերը տարածաշրջանային գործընթացների շրջանակում: Եվ դա հնարավոր է: Դա շատ դժվար գործողություն է և դա այն է, ինչին մենք պետք է ձգտենք», - ասել է նախարարը: