24.11.2024
Տասնյակ զոհեր ու հարյուրավոր վիրավորներ. Սիրիա թուրքական ներխուժման հետեւանքները
prev Նախորդ նորություն

Արևելագետ. Թուրքիայի գործողությունը Սիրիայում մեծացնում է ԻՊ-ի վերածննդի վտանգը

Իսլամական պետության վերածննդի սպառնալիքն ավելանում է և դա պետք է հաշվի առնի նաև ՌԴ: Այդ մասին հայտարարել է արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին:


Նա նշել է, որ Թուրքիայի հարձակման հետևանքով կարող են ազատության մեջ հայտնվել քրդերի մոտ որպես պատանդ գտնվող ահաբեկիչները, որոնք փախստականների հոսքի հետ միասին կշարժվեն դեպի Եվրոպա:


Ըստ նրա, Թուրքիայի այսպես կոչված հակաահաբեկչական գործողությունները Սիրիայում քրդերի դեմ ոչ մի արդյունք չեն տան, քանի որ Քրդական ինքնապաշտպանական ուժերն ահաբեկիչներ չեն՝նրանք ոչ մի ահաբեկչական գործողություն չեն իրականացրել: