Բարեհաջող ավարտվեց ամեն ինչ, որեւէ լուրջ խնդիրներ չկային. Քոչարյանը վիրահատվել է
Մարտի 1-ի գոծով մեղադրյալ Ռբորտ Քոչարյանն այսօր առավոտյան Իզմիրլյան բժշկական կենտրոնում վիրահատության է ենթարկվել սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը:
Այդ մասին հայտնեց ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը: Թե մասնավորապես ինչ բնույթի վիրահատություն է եղել եւ որքան է այն տեւել՝ Չարչյանը չհայտնեց՝ նշելով, որ չի ցանկանում անձնական բնույթի տեղեկություններ հրապարակել:
«Շատ բարեհաջող ավարտվեց ամեն ինչ, որեւէ լուրջ խնդիրներ չկային: Պացիենտի ինքնազգացողությունը շատ լավ է, հիմա վերականգնողական շրջանում է գտնվում»,- մեր զրույցում ասաց Չարչյանը:
Հարցին, թե երբ կարող է Քոչարյանը դուրս գրվել հիվանդանոցից «Իզմիրլյան» ԲԿ տնօրենը պատասխանեց, որ այս պահին չի կարող ասել:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է կալանքի տակ: Նախորդ շաբաթվա ընթացքում Քոչարյանին մի քանի անգամ տեղափոխել էին «Իզմիրլյան»՝ հետազոտվելու: