16.10.2025
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ժամանեց Երևան
prev Նախորդ նորություն

Երևանում կկայանա Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:


Հիշեցնենք, նիստը կկայանա հոկտեմբերի 1-ին Երեւանում:


Բացի այս, Վլադիմիր Պուտինը Երևանում առանձին հանդիպում կունենա նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:  


«Միջոցառման շրջանակում կկայանան նախագահ Պուտինի բանակցությունները Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Իրանի նախագահ Ռոհանիի հետ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Պուտինի, Ռոհանիի, Ժոմարտ-Տոկաեւի եւ Դոդոնի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
13.10.2025
Ստեղծվել է «Արցախն իմ սրտում» նոր բարեգործական հիմնադրամ