25.05.2025
Դավիթ Տոնոյանը շրջայց է կատարել 1-ի զորամիավորման զորամասերում
prev Նախորդ նորություն

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ժամանեց Երևան

Քիչ առաջ Երևան ժամանեց Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:


Հիշեցնենք, Դոդոնը հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:


Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն ներկա կլինեն հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:


 

Երևանում կկայանա Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը. Կրեմլ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան