5.04.2026
Ռուսաստանը և Իրանը կկարողանան վճարումներ կատարել առանց SWIFT-ի
prev Նախորդ նորություն

Ռոհանին նախազգուշացում է որակել եմենցիների գրոհը Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա

Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա ձեռնարկված գրոհը Եմենի ժողովրդի նախազգուշացումն էր նրանց, ովքեր պատերազմ են սանձազերծել այդ երկրում: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:


«Եմենցիները չեն գրոհել հիվանդանոցի կամ դպրոցի վրա, նրանք հարված են հասցրել արդյունաբերական օբյեկտի, որպեսզի նախազգուշացնեն իրենց թշնամիներին: Թշնամական ուժերը պետք է դաս առնեն Եմենի իրադրությունից եւ դադարեցնեն ռազմական գործողությունները տարածաշրջանում»,-նշել է նա:


Նա հավելել է, որ «պատերազմն սկսել են ոչ թե եմենցիները, այլ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն եւ մի քանի այլ երկրներ»: «Իրանի հասցեին սուտ մեղադրանքների փոխարեն պետք է հաշվի առնել ոտքի եղած ժողովրդի ուժը»,-հավելել է նա:


 

Իրանի ՊՆ-ն կտրականապես հերքել է սաուդյան օբյեկտների վրա գրոհելու մեղադրանքները
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար