21.04.2025
Փորձագետ. Իդլիբում իրադարձությունները Էրդողանի քաղաքական լուրջ պարտությունն են
prev Նախորդ նորություն

Նեթանյահուն պահանջել է ուժեղացնել ճնշումն Իրանի վրա

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա՝ միջուկային գործարքի վերաբերյալ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի արած հայտարարությունների հետ կապված։


«Այսօր առավոտյան մեզ տեղեկացրեցին Իրանի կողմից եւս մեկ խախտման, էլ ավելի մեծ քամահրանքի մասին, որն այս անգամ դրսեւորվում է միջուկային զենք ստանալու նրա ձգտմամբ: Դա ուղեկցվում է Իրանի ագրեսիվ գործողություններով միջազգային նավագնացության եւ տարածաշրջանի երկրների դեմ, ինչպես նաեւ Իսրայելի պետության վրա գրոհներ իրականացնելու ջանքերով»,-ասել է Նեթանյահուն Լոնդոն մեկնելուց առաջ, նրա խոսքը մեջբերում է վարչապետի դիվանատունը:


«Այժմ Իրանի հետ բանակցելու ժամանակը չէ: Այժմ Իրանի վրա ճնշումն ուժեղացնելու ժամանակն է»,-հավելել է նա:


 

Հարցում. Էրդողանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան