Ամերիկացիների կեսից ավելին Թրամփի իմփիչմենթ չեն ցանկանում. հարցում
Ամերիկացի ընտրողների կեսից ավելին չի ցանկանում նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթ: Այս են վկայում հարցման տվյալները, որն անցկացրել է Քվինիփեքի համալսարանը:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ ամերիկացի ընտրողների 60 տոկոսը կարծում է, որ Կոնգրեսը չպետք է նախաձեռնի Թրամփի դեմ ինփիչմենթի ընթացակարգ: Իմփիչմենթի օգտին են արտահայտվել հարցմանը մասնակցած մեծ թվով դեմոկրատներ (61 տոկոս) եւ սեւամորթ ընտրողներ (66 տոկոս):
Հետազոտության մեջ նշվում է, որ ընտրողների 51 տոկոսը Թրամփին ռասիստ է համարում: Սեւամորթ եւ լատինաամերիկացի բնակչության շրջանում այս տեսակտին աջակցել է համապատասխանաբար՝ 80 եւ 55 տոկոսը: Սպիտակամորթ ընտրողների կեսը (50 տոկոս), հակառակը, նախագահին ռասիստ չի համարում:
Դրանից բացի, ամերիկացի ընտրողների 70 տոկոսից ավելին «չափազանց» կամ «որոշակի չափով» մտահոգված է, որ արտասահմանյան կառավարությունը կարող է փորձել միջամտել 2020 թվականի ընտրություններին: