26.11.2024
 Հրայր Թովմասյանը միաժամանակ զբաղեցրել է 2 անհամատեղելի պաշտոն. Իրավաբան.net
prev Նախորդ նորություն

Վանեցյանն ու Օսիպյանը ստացան գեներալ-մայորի կոչում, Գասպարյանը՝ գեներալ-լեյտենանտի

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել բարձաստիճան զինվորականների ու ուժային կառույցների ղեկվար պաշտոնյաների նոր կոչումներ շնորհելու համար:


ՀՀ նախագահի հրամանագրով, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Վիկտորի Գասպարյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.


Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Վիկտորի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում», - ասված է հրամանագրում:


ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի.


Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Գագիկի ՎԱՆԵՑՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում», - ասված է հրամանագրում:


ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի.


Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Ռազմիկի ՕՍԻՊՅԱՆԻՆ շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում», -ասված է հրամանագրում:


ՀՔԾ պետք Սասուն Պաչատրյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:


«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.


Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Մհերի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան», - ասված է հրամանագրում:


ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Գրիգորի Ալբերտի Հայրապետովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի.


Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Գրիգորի Ալբերտի ՀԱՅՐԱՊԵՏՈՎԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում», - ասված է հրամանագրում:


Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.


ՀՀ ՔԿ-ի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Մկրտիչի Գրիգորյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:


«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Մկրտիչի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան», - ասված է հրամանագրում:


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:


«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.


Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Սարգսի ԴԱՎԹՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան», - ասված է հրամանագրում:


ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ Թեմուր Նորիկի Շահնազարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.


Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ Թեմուր Նորիկի ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում», - ասված է հրամանագրում:


Հիշեցնենք, որ կոչումները շնորհվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, որոնք իր հրամանագրերով հաստատել է նախագահ Արմեն Սարգսյանը: