23.11.2024
Վրաստանում դադարեցրել են ռուսալեզու ֆիլմերի ցուցադրությունը
prev Նախորդ նորություն

Սահակաշվիլին կոչ է արել շարունակել բողոքի ակցիաները Թբիլիսիում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կոչ է արել՝ շարունակել բողոքի ակցիաները Թբիլիսիում, չնայած այն բանին, որ իշխանությունները զիջումների են գնացել եւ որոշել են 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով՝ զրոյական արգելքով:


«Խոսքն այն մասին Է, որ այժմ Իվանիշվիլին պետք է հեռացնի Ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիային, ազատ արձակի բոլոր ձերբակալվածներին եւ անհապաղ նշանակի արտահերթ համամասնական ընտրություններ, ինչպես նաեւ հեռացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ԿԸՀ ղեկավար Թամարա Ժվանիային»,- հայտարարել է Սահակաշվիլին տեսաուղերձում, որը հրապարակված է Facebook-ում: