24.11.2024
Գյումրու օդանավակայանի զարգացում, տեղական ավիափոխադրող. Փաշինյանը նշեց գերակայությունները
prev Նախորդ նորություն

Զոհրաբ Մնացականյանը Կիպրոսում հանդիպել է տեղի հայ համայնքի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Կիպրոսում Հայոց Թեմի առաջնորդարանում հանդիպել է տեղի հայ համայնքի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:


«Մենք այն ազգն ենք, որը վստահ է իր ինքնության, իր մշակութային ժառանգության, քաղաքակրթական ազդեցության եւ պետականության հարցում»,-ասել է նախարարը:


Հիշեցնենք, հունիսի 3-4-ը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով ի Կիպրոսում է՝ մասնակցելու ԱԳ նախարարների մակարդակով Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցությանը: