25.11.2024
Շուրջ 22.4 մլրդ դրամի վնաս՝ պետությանը. դատախազության 4 ամսվա բացահայտումները
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել. Ռուբինյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է, այն չի փոխվել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:


Նա նշեց, որ հայկական կողմը հայտնել է իր դիրքորոշումը, որ գործ ունենք չկարգավորվածության հետ և անհրաժեշտ է կարգավորել այն աշխատանքային կարգով ու նաև ըստ ռոտացիայի՝ կա ժամանակաշրջան և այդ ժամանակաշրջանում պատկանում է Հայաստանին:


Քանի որ մայիսի 22-ին Բիշքեկում այդ հարցը դարձյալ քննարկվելու է, լրագրողները հետաքրքրվեցին Ռուբինյանից՝ Հայաստանը կպնդի, որ իր թեկնածուն ստանձնի քարտուղարությունը.


«Հարցը պետք է հասցեագրեք կառավարության ներկայացուցչին»,- արձագանքեց նա:


Նախօրեին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հայտնել էր, որ մայիսի 22-ին Բիշքեկում ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին կքննարկվի նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը:  


Սեմերիկովի խոսքով, այս պահի դրությամբ կա մեկ թեկնածություն՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի


Սակայն չի բացառվում, որ պաշտոնը թափուր մնա մինչ ժամկետի ավարտը, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից Բելառուսը կստանձնի նախագահությունը ՀԱՊԿ-ում ու առանց խնդիր կնշանակի իր թեկնածուին: