19.04.2025
Ազգային ժողովի աշխատակցուհին ինքնասպան է եղել
prev Նախորդ նորություն

Նախկին իշխանությունները մինչեւ հեղափոխությունն ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացրել. Փաշինյան

ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս է ծառայողկական քննություն է գում: Խնդիրն այն է, որ նախկին իշխանությունները դեռեւս հեղափոխությունից առաջ նյութեր են ոչնչացրել: Այս մասին մայիսի 8-ին իր մեծ ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Փաշինյանը չգիտի, թե ինչ նյութեր են ոչնչացվել սակայն կարծում է, որ դա հանցագործություն է: «Սա ուրվական գործ է: Ես իրավաբան չեմ, բայց  կարծում եմ՝ դա հանցագործություն է, քանի որ դրանք իրենց սեփական նյութերը չեն եղել», -ասաց նա՝ հավելելով, որ այժմ ընթանում է ծառայողական քննություն:


 

Երևանի քաղաքապետը «վարչապետական» աշխատավարձ չի ստանա. նախագիծը հանվեց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար