25.11.2024
Իսրայելը ոչ մի փամփուշտով չի օգնի Ադրբեջանի թշնամիներին․ պաշտպանության նախկին փոխնախարար
prev Նախորդ նորություն

Հայաստանը սկսել է ՌԴ-ից SU- 30SM բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման գործընթաց. Փաշինյան

Հայաստանը սկսել է Ռուսաստանից SU- 30SM բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման գործընթաց։ Այս մասին իր մամուլի ասուլիսին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետը հավելեց, որ այս մասին խոսում է, քանի որ այդ փաստն արդեն հրապարակված է։ Այլ սպառազինությունների ու տեխնիկայի ձեռքբերման մասին ուրիշ փաստեր վարչապետը չհրապարակեց։


ՀՀ զինծառայողների աշխատավարձերը հուլիսի 1-ից կբարձրանան։ Այս մասին այսօր հրավիրած հաշվետու ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ամփոփելով պաշտպանության ոլորտում իր կառավարման 1 տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումները։


«Ընդ որում` զինվորական պայմանագրային, շարքային կազմի աշխատավարձը կբարձրանա 20 տոկոսով, իսկ առանձնահատուկ պայմաններում ծառայողներինը` 30 , կավելանա նաև ժամկետային զինծառայողներին տրամադրվող դրամային ապահովման չափը»,– ասաց Փաշինյանը։


Վարչապետը նաև հայտնեց, որ 2019թ.–ի բյուջեից 5.7 մլրդ դրամ է հատկացվել զինթոշակառուների բնակարանային հարցերը լուծելու համար։ Բացի այդ սահմանային ծառայության համար ժամկետային զինծառայողները փոխարինվել են պայմանագրայիններով։ Այս պահի դրությամբ փոխարինվել է 700 զինվոր։ Հայ–ադրբեջանական սահմանի պահպանությունը որոշ տեղամասերում իրականացնում են ոստիկանության զորքերը։


47 մարդական դիրքեր ապահովվել են էլեկտրական հոսանքով, 73-ը` ջրամատակարարմամբ, 180 մարտական դիրք ապահովվել է սառնարանով, առաջիկայում նախատեսվում է ապահովել ևս 45-ը։ 380 հատ լվացքի մեքենա է տրամադրվել զորամասերին։ Սահմանի երկայնքով տեղադրվել է 136 ժամանակակից դիտարկման սարք։ Այս գործընթացը շարունակվում է։


«Զինվորների նախասիրությունների ուսումնասիրության արդյունքում էական փոփոխության է ենթարկվել զորամասերի սննդակարգը»,– ասաց Փաշինյանը` նշելով, որ դրանում ներառվել են լավաշ, արևածաղկի ձեթ, կարտոֆիլ, սոխ, տոմատի մածուկ, սեզոնին կտրվի նաև լոլիկ և վարունգ։ Նախատեսվում է սննդակարգում ավելացնել նաև խոզի ճարպ, մեղր, սխտոր, սև ու կարմիր պղպեղ, մակարոն և այլն։


Վարչապետը նաև հայտարարեց, որ ժամկետային զինծառայողներն ապահովված են բարձրորակ շապիկներով ու վարտիքներով։ Առաջիկայում կփոխվի նաև հագուստի ու կոշիկի որակը։ Զինծառայողներին թույլ է տրվել նաև ունենալ բջջային հեռախոս ու մշտական կապի մեջ լինել ընտանիքի հետ։


Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ 1000 դրամների հիմնադրամը սկսել է փոխհատուցել 2008-16թթ–ի ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված ու հաշմանդամ դարձած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին։ Արդյունքում 39 ընտանիք ամսական կստանա 100-400 հազար դրամ փոխհատուցում։


Զինծառայողներին ու նրանց ընտանիքներին տարվա ընթացքում անհատույց տրամադրվել է նաև 410 բնակարան։ Պայմանագրային զինծառայողներն էլ ժամանակավոր բնակարանով կամ բնակվարձով են ապահովվել ծառայության վայրում։