26.11.2024
Պուտին. Մոսկվան ու Անկարան կարող են Սիրիայի հարցում ընդհանուր կետեր շոշափել
prev Նախորդ նորություն

«Արցախի օրերը» կայացան Մոսկվայում

Ռուսաստանի մայրաքաղաքում նախորդ շաբաթ անցկացվեցին «Արցախի օրերը»: Մի քանի օրվա ընթավքում ԼՂՀ պատվիրակությունը ՌԴ-ի մայրաքաղաքում ներկայացրել է հանրապետության կյանքը, նրա ձեռքբերումներն ու խնդիրները: Պատվիրակության կազմում են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը և այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ Արցախից:

«Արցախի օրերի» միջոցառումների շարքը բացվեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի ասուլիսով, ինչին հաջորդեց Արցախի տարբեր անսամբլների մասնակցությամբ տոնական համերգ: Մամուլի ասուլիսին Սահակյանը հայտնեց, որ «Արցախի օրերի» առաջին միջոցառումները հանրապետության սահմաններից դուրս տեղի են ունենում հենց Մոսկվայում:

«Մենք առաջին անգամ «Արցախի օրերն» ենք անցկացնում արտերկրում և այն, որ ՌԴ-ը դարձել է առաջին երկիրը, որտեղ այդ ծրագիրն իրականացվում է, շատ խորհրդանշական է: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ՌԴ-ի հետ կապերին, որոնք շոշափում են փոխհարաբերությունների լայն շրջանակ: Դա և պատմությունն է, և մշակույթը, և աշխարհաքաղաքականությունը, և մարդկային հարաբերությունները: Մեր ժողովուրդները միասին անցել են բազմաթիվ փորձություններ, համատեղ հետ են մղել ագրեսիան, հաղթել են ֆաշիզմը »,-հայտնեց է Բակո Սահակյանը:

Նրա խոսքով, Արցախն ու ՌԴ-ը այսօր ունեն շատ ընդհանուր մարտահրավերներ և նպատակներ, ինչպիսիք խաղաղության ու կայունության պահպանումն է, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը: Նրա խոսքով, ամուր հիմք կա զարգացնելու երկկողմ հարագործակցությունը կրթության, մշակույթի ոլորտներում:

«Մենք շահագրգռված են զարգացնել կապերը ՌԴ-ի տարածաշրջանների հետ, ինչի համար կարող են օգտագործվել հայկական համայնքի հնարավորությունները, որոնք հանդիսանում են ռուսական հասարակության անբաժանելի մասը, պահպանում են սերտ կապերն իրենց պատմական հայրենիքի հետ»,-նշեց Սահակյանը: Նրա խոսքով Արցախը կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել ռուսական բիզնեսի համար, քանի որ հանրապետությունն ունի զգալի ինտելեկտուալ ներուժ, բարձր որակավորմամբ կադրեր, հարուստ հող ու բնական ռեսուրսներ:

Ինչ վերավերում է Արցախի տնտեսության առկա վիճակին, ապա նախագահը նշեց, որ հնարավոր է եղել վերականգնել պատերազմի ժամանակ ավիրված տնտեսությունը և դինամիկ կերպով այն զարգացնել, ինչի մասին են վկայում տարեկան 8-9%-ոց տնտեսական աճը:

Սահակյանի խոսքով, Ղարաբաղի զարգացումն ու անվտանգությունն ապահովող հիմնական գործոններից է Հայաստան, Արցախ և Սփյուռք եռամիասնությունը: Որպես ԼՂՀ նախագահի խոսքերի ապացույց էր այն հանգամանքը, որ Մոսկվայում "Արցախի օրերին" մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ հայ համայնքի ակնառու ներկաացուցիչները, խոշոր գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Լևոն Հայրապետյանը, Արա Աբրահամյանը և այլոք:

ԼՂՀ նախագահը մամուլի ասուլիսն կարծիք հայտնեց, որ երկրի չճանաչված լինելը չպետք է դառնա այդ պետության մեկուսացման պատճառ, հատկապես եթե այն ժողովրդավարական և իրավական պետություն է:

Նրա խոսքով, այդ կապերի համար անհրաժեշտ են շփումներ տարբեր երկրների իշխանությունների հետ, որոնք դեռևս չկան: ԼՂՀ նախագահը Մոսկվա կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել խորհրդարանականների, փորձագիտական հանրության ներկայացուցիչների, այլ ոչ թե ՌԴ պաշտոնական իշխանությունների հետ:
Չնայած դրան ԼՂՀ նախագահը վստահություն է հայտնել, որ ուշ թե շուտ հանրապետությունը կճանաչվի միջազգային հանրության կողմից և այդ գործընթացը անդառնալի է: Որպես օրինակ նա բերեց այն փաստը, որ վերջին տարիներին ԱՄՆ-ի ու Եվրոպայի մի շարք քաղաքներ, նահանգներ ճանաչել են Արցախի անկախությունը: