18.04.2025
Այսօր էլ արդիական է Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները զսպելու անհրաժեշտությունը. Արցախի ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Կեսգիշերային պաշտոնանկություններ. վարչապետի որոշմամբ 3 պաշտոնյա է ազատվել աշխատանքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի քանի որոշումներ է ստորագրել, որոցից երկուսով աշխատանքից ազատվել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ու աշխատակազմի արարողակարգի պատասխանատուն:


Որոշումներում, մասնավորապես, ասվում է.


Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝


Ալեքսանդր Մխիթարյանին ազատել վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից:


Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝


Արթուր Սարգսյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից:


Մինչ այդ հայտնել էինք, որ վարչապետի որոշմամբ  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտ Ազարյանը, ազատվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից:


Ուշագրավ է, որ այս ազատումները լինում են կեսգիշերին:


 

Անթույլատրելի է ՀՀ, Արցախի, հայկական բանակի հետ խոսել ուժի դիրքերից. Տոնոյան (տեսանյութ)
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար