26.11.2024
Քոչարյանը Բաքվի հետ բանակցել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու տարբերակը․ Հարությունյան
prev Նախորդ նորություն

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով առաջին ուղևորատար գնացքը ժամանել է Վրաստան

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով Վրաստան է ժամանել շվեցարական Stadler առաջին ուղևորատար գնացքը:


Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը հաղորդում է, որ գնացքն այս պահին Ախալքալաքի կայարանում է, երկաթգծի վրացական մասում փորձնական ռեժիմով է երթևեկում: Ախալքալաքի երկաթգծի կայարանի տարածքում հետխորհրդային 1520 մմ տրամագծով երկաթգիծը միանում է եվրոպական 1435 մմ տրամագծով երկաթգծին: Stadler գնացքը երկու հատվածում էլ կկարողանա անխափան երթևեկել:


Երկաթգծով ուղևորատար երթուղու սահմանումը նախատեսվում է այս տարի, սակայն հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ: Ուղևորափոխադրման երթուղին գնել է Ադրբեջանը: «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերությունը ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով ուղևորափոխադրումները սկսել 2019 թվականի երրորդ եռամսյակից: