22.04.2025
Թրամփն ու Նեթանյահուն հաստատել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ ուժեղ եւ հատուկ կապը
prev Նախորդ նորություն

Սաուդյան Արաբիան դատապարտել է Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ որոշումը

Սաուդյան Արաբիան դատապարտել է Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին ԱՄՆ վարչակազմի որոշումը: Այս մասին հայտնել է Սաուդյան մամուլի գործակալությունը, որը կառավարական լրատվական գործակալություն է:

«Սաուդյան Արաբիայի թագավորությունը ամբողջությամբ մերժում է եւ դատապարտում ամերիկյան վարչակազմի հայտարարությունը օկուպացված սիրիական Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանության ճանաչման մասին»,- նշված է հայտարարության մեջ:


ԱՄՆ գործողությունները «ՄԱԿ կանոնադրության եւ միջազգային իրավունքի սկզբունքների ակնհայտ խախտում են», ընդգծել է գործակալությունը: Սպիտակ տան հայտարարությունը «բացասական ազդեցություն կունենա Մերձավոր Արեւելքում խաղաղության գործընթացի, տարածաշրջանի անվտանգության եւ կայունության վրա», կարծում է Էր Ռիադը:

Սեմյոն Բաղդասարով. Թրամփի որոշումը Գոլանի վերաբերյալ կսրի իրավիճակը Մերձավոր Արևելքում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան