Ռուսաստանցիների 77 տոկոսը դեմ է Կուրիլյան կղզիները Ճապոնիային հանձնելուն. հարցում
Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնը ուսումնասիրություն է իրականացրել՝ պարզելու համար, թե ինչպես են ռուսաստանցիները վերաբերում Կուրիլյան կղզիների մի մասը հանձնելու ճապոնական կողմի պահանջին:
Արդյունքների համաձայն՝ Տոկիոյի հավակնությունների մասին տեղյակ է հարցվածների 79 տոկոսը:
«Հարցվածների երեք քառորդը (77 տոկոս) դեմ են հարավային կղզիները Ճապոնիային հանձնելուն»,-ասվում է հաղորդագրությունում:
Հստակեցվում է, որ հարցվածների 29 տոկոսը հարցը լուծված է համարում, քանի որ կղզիները Ռուսաստանին են պատկանում: Եվս 10 տոկոսը հայտարարել է, որ ռուսական կողմը «պատերազմում գրավել է» այդ տարածքները: 14 տոկոսը կողմ է կղզիների հարավային հատվածը Ճապոնիային հանձնելուն՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար: 7 տոկոսը դա անհրաժեշտություն է համարում երկկողմանի հարաբերությունների զարգացման համար: