1.05.2025
Նախիջևանը` Անկարայի պանթուրքական ծրագրերի մաս
prev Նախորդ նորություն

Իրանի ԱԳ նախարարի խորհրդական. Բաքուն ցանկանում է բարիդրացիական կապեր պահպանել Իրանի հետ

Հարևանին չեն ընտրում: Մենք դարերով ապրում ենք կողք-կողքի մեր հարևանների հետ ու պատրաստվում են հետագայում ևս ապրել: Իրանի բոլոր հարևանները գիտակցում են իրենց պատասխանատվությունն Իրանի հետ հետագա հարաբերությունների վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար խորհրդական Սայիդ Ռասուլ Մուսավին:


Նրա խոսքով, Ադրբեջանի ժողովուրդն ու պաշտոնական այրերը ցանկանում են պահպանել բարիդրացիական քաղաքականությունն Իրանի հետ հարաբերություններում: Դրան զուգահեռ Ադրբեջանը, ելնելով իր ազգային ու տարածաշրջանային շահերից, ցանկանում է լավ կապեր պահպանել նաև ԱՄՆ-ի հետ:


Նա հավելել է, որ Իրանի 3000 տարվա պատմության ընթացքում դրսից ճնշումների պարագայում իրանական ժողովուրդը համախմվում է ռեժիմի շուրջ:

Թուրքիան սկսում է սեփական արտադրության նորագույն տանկերի արտադրությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով