22.04.2025
Բուրջանաձեն մտադիր է Վրաստանում իշխանության գալ 2020 թվականին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությանը հավանություն է տալիս ընտրողների 44 տոկոսը

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների 44 տոկոսը, իսկ 55 տոկոսը հավանություն չի տալիս: Այդ մասին վկայում են CNN հեռուստաընկերության կողմից այն ընտրողների հարցման տվյալները, որոնք քվեարկել են ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններում:


Թրամփին վստահաբար աջակցում է հարցվածների 31 տոկոսը այն դեպքում, երբ 47 տոկոսը վճռականորեն հավանություն չի տալիս նրա գործունեությանը: Հարցման մասնակիցների երկու երրորդը հայտարարել է, որ քվեարկելիս իր որոշման վրա ազդել է վերաբերմունքը Թրամփի քաղաքականության նկատմամբ: Միեւնույն ժամանակ տասը հարցվածներից յոթը գոհունակություն են հայտնել տնտեսական իրադրության կապակցությամբ եւ հայտարարել են, որ իրենց ֆինանսական վիճակը վերջին երկու տարվա ընթացքում բարելավվել է:


Տասը հարցվածներից չորսը որպես կարեւորագույն խնդիր են նշել առողջապահությունը, իսկ տասից յոթը գտնում են, որ առողջապահությունը բարեփոխման կարիք ունի: Յուրաքանչյուր տասը հարցվածներից երկուսը որպես կարեւորագույն խնդիր են նշել ներգաղթը, իսկ յուրաքանչյուր տասներորդը՝ զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը: Հարցման յուրաքանչյուր վեցերորդ մասնակիցը հայտարարել է, որ առաջին անգամ է մասնակցում միջանկյալ ընտրություններին:

Փաշինյանը կմեկնի Աստանա. օրակարգում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հա՞րցն է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան