26.11.2024
Bloomberg. Համաշխարհային շուկաներում դոլարի հեգեմոնիան տատանվել է
prev Նախորդ նորություն

Էրդողանը չի բացառել ԵՄ մտնելու հարցով երկրում հանրաքվեի անցկացումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ Եվրամիությանը մեղադրել է երկրի՝ ԵՄ անդամ դառնալու գործընթացը ձգձգելու մեջ եւ հայտարարել, որ թուրքական իշխանությունները կարող են այդ առիթով հանրաքվե նախաձեռնել: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Լավ կլիներ դա (ԵՄ մտնելու հետ կապված իրավիճակը) արագ հասներ ավարտին, որպեսզի կարողանայինք որոշակիացնել մեր ուղղությունը։ Նրանք նախկինի պես ձգձգում են գործը։ ԵՄ անդամ են դարձել այնպիսի երկրներ, որոնց անգամ համեմատել չի կարելի մեզ հետ… Եթե այսպես շարունակվի, մեզ մնում է այս հարցով դիմել մեր 81 միլիոնին (բնակչությանը), եւ տեսնենք՝ նրանք ինչ կասեն»,- ասել է Էրդողանը։