22.04.2025
Ինչպե՞ս իրականացնել անցումային արդարադատությունը ՀՀ-ում․ քննարկում դատախազությունում
prev Նախորդ նորություն

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրն ինքնասպանություն է գործել

Արցախում ինքնասպանություն է գործել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրը։


Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 2-ին ժամը 23:45-ին Մարտունի քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Մ. Գ.- ն հեռախոսով ոստիկանության Մարտունու շրջբաժին հայտնել է, որ նույն օրը Մարտունի քաղաքի առանձնատներից մեկում հայտնաբերել է հորեղբոր՝ Մարտունի քաղաքի բնակիչ 1952թ.-ին ծնված Վ.Գ.-ին պարանով կախված վիճակում:


Դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Վ. Գ.-ն նույն օրը իր առանձնատանը կից բանջարանոցում, թթենու ծառի ճյուղից պոլիէթիլենային պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:


Ըստ մամուլի հրապարակումների, ինքնասպանություն գործածն Արմեն Գրիգորյանի հայրն է։ Մեզ հետ զրույցում Արմեն Գրիգորյանի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանը հաստատեց, որ Գրիգորյանի հայրը մահացել է։ Ինքնասպանություն գործելու լուրերն Արեգ Քոչինյանը չմեկնաբանեց։

ՀՀ քաղուժերը պետք է բավարար ժամանակ ունենան ընտրություններին պատրաստվելու համար․ ԵԽԽՎ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան