20.04.2025
Մամուլ. Դիրեկտորը` Սերժ Սարգսյանը, չի հրահանգել, թե ինչպես իրենց պահեն ՀՀԿ-ականները
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության գործադիր տնօրենի հետ

Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ժոզեֆ Բրանդտի հետ:


Զրուցակիցները քննարկել են Հայաստանում գործունեություն ծավալող «Կոնտուր գլոբալ հիդրո կասկադ» ընկերության գրասենյակի գործունեության արդյունքները և մեր երկրում մինչ այժմ ամերիկյան ամենախոշոր ներդրումն իրականացրած «Կոնտուր Գլոբալ»-ի ներդրումային աշխատանքները:


Կողմերը կարևորել են երկկողմ արդյունավետ համագործակցությունը և առաջիկայում նախատեսված ծրագրերի իրականացումը:


Հիշեցնենք, ամերիկյան Կոնտուր Գլոբալ ընկերությունը Որոտանի կասկադի սեփականատերն է:

Հայաստանը պատրաստ է ընդարձակել Սիրիայում մարդասիրական առաքելությունը. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար