21.04.2025
Առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր. դատախազություն
prev Նախորդ նորություն

Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ, սա ժողովրդի հաղթանակն է. Մարության

Երևանի ավագանու ընտրություններում բացարձակ մեծամասնություն ստացած «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը դիմել է երևանցիներին:


«Սիրելի հայրենակիցներ ջան, սիրելի երևանցիներ ջան, հարազատներ ջան: Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ: Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է, որն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ միասնական և վճռական է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարին: Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, երջանիկ եմ, որ ձեր մի մասնիկն եմ:

Շնորհակալ եմ վստահության համար: Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել Ձեզ, որպեսզի մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը»,- գրել է նա Facebook-յան իր էջում:


Նշենք, որ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին:


 


 

ԿԸՀ-ն կհրապարակի Երեւանի ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ