23.11.2024
«Զվարթնոց» օդանավակայանում օգոստոսին գրանցվել է ուղեւորահոսքի ռեկորդային աճ
prev Նախորդ նորություն

Ես բացարձակ առնչություն չունեմ ԲՀԿ-ի հետ. Արման Սահակյան

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը անդրադարձել է մամուլում իր անվան հետ կապված հրապարակմանը:


«Այսօր մամուլում բացահայտ ապատեղեկատվություն է շրջանառվում, ըստ որի ես օգնում եմ ԲՀԿ-ին ձայներ հավաքել ավագանու առաջիկա ընտրություններում:

Ես բացարձակ առնչություն չունեմ ԲՀԿ-ի հետ մի քանի պատճառով. ես շարունակում եմ լինել ՀՀԿ անդամ, ղեկավարում եմ ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպությունը, և ինչպես բոլորիս է հայտնի, ՀՀԿ-ն ավագանու առաջիկա ընտրություններին չի մասնակցելու:

Խնամի-բարեկամական կապերը չեն կարող որևէ կերպ ազդել իմ սկզբունքների և քաղաքական հայացքների վրա, իսկ «տասովշիկությամբ» զբաղվում է հենց նույն լրատվամիջոցը՝ այստեղից-այնտեղից որևէ բան «կպցնելու» նպատակով։

Հ.Գ. պատվեր տվողներին և կատարողներին զուտ մի փոքրիկ հիշեցում. մենք շատ լավ քաղաքապետ ենք ունեցել»,- Facebook-յան իր էջում գրել է Արման Սահակյանը:


Ըստ մամուլի՝ «Արման Սահակյանը լծվել է ԲՀԿ ավագանու ցուցակի համար ձայներ ապահովելու գործին: Աջափնյակում ՀՀԿ-ի նախկին ակտիվիստները և շտաբի պետերը նույն ակտիվությամբ շտաբներ են բացում ԲՀԿ-ի համար: Հիշեցնենք, որ Արման Սահակյանը և ԲՀԿ ավագանու ցուցակի առաջին համար Նաիրա Զոհրաբյանը խնամիներ են»: