19.04.2025
Ադրբեջանի բնակչությունը կազմում է շուրջ 10 մլն
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ-ն չի քննարկել Նախիջևանի սահմանին մոնիթորինգային դիտարկում անցկացնելու հարցը. ՌԴ ԱԳՆ

Նախիջևանի և Հայաստանի սահմանին մոնիթորինգային դիտարկում անցկացնելու հարց ԵԱՀԿ-ում չի քննարկվել։ Այս մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությունից: 


«Ներկա պահին ԵԱՀԿ հարթակներում տվյալ հարցը չի քննարկվում»,- պատասխանել են ՌԴ ԱԳՆ-ից։


Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ Հայաստանը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակ՝ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում դիտարկում կազմակերպելու առաջարկով։ Բալայանն ընդգծել էր, որ դա կարող է լինել զսպող գործոն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրության դեմ:

Մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում․ Հասրաթյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար