Փաշինյանը ցանկանում է գնալ դեպի Արևմուտք, բայց էժան գազ ու զենքեր ստանալ ՌԴ-ից. փորձագետ
Երկու աթոռի վրա փորձում էր նստել Սերժ Սարգսյանը: Իսկ Նիկոլ Փաշինյանն ակտիվացրել է շարժումը դեպի Արևմուտք: ՀՀ-ն հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, սակայն ունի համաձայնագիր նաև ԵՄ-ի հետ: Հանդիսանալով ՀԱՊԿ անդամ Երևանը համագործակցում է նաև ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի հետ: Այդ մասին հայտարարել է փորձագետ Վլադիմիր Եվսեևը:
Նրա խոսքով, Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ամենամեծ դեսպանատունը գտվում է ՀՀ-ի տարածքում: Ըստ նրա, Սարգսյանի օրոք ՀՀ-ի հիմնական ուղենիշը ռուսական էր, որը լրացվում էր արևմտյան ուղենիշով: Սակայն Փաշինյանը ցանկանում է նստել արևմտյան աթոռին: Նրա խոսքով, Փաշինյանը ցանկանում է գնալ դեպի Արևմուտք, բայց ՌԴ-ից ստանալ էժան գազ, վարկային պայմաններով զենքեր ու ՌԴ-ն ապահովի ՀՀ-ի անվտանգությունը Թուրքիայից:
Նրա խոսքով, եթե դու ցանկանում էս ստանալ Արևմուտքի աջակցությունը, ապա թող Արևմուտքը պաշտպանօ Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև ապահովի քո անվտանգությունը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից: