8.04.2025
Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում է. Ադրբեջանի ներկայացուցիչը հարցեր է ուղղել
prev Նախորդ նորություն

Սևանա լճի շրջակայքում տարածքներ վարձակալած օբյեկտների պայմանագրերը կվերանայեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վերանայել Սևանա լճի շրջակայքում տարածքներ վարձակալած օբյեկտների պայմանագրերը և դրանք բերել պատշաճ մակարդակի: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


«Հատ առ հատ պետք է նայել վարձակալության պայմանագրերը, այնտեղ կան մարդիկ, որոնք մեզ ու ձեզ հայտնի պատճառներով կարողացել են կնքել պայմանագրեր ծիծաղելի գներով, հեկտարների համար կոպեկներ են վճարում: Պետք է գտնել իրավական հիմքը, վերանայել պայմանագրերը, բոլորը հասցնել պատշաճ մակարդակի և կիրառել սկզբունք»,- ասել է Նիկոլ Փաշինյանն իր գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում:


Ըստ նրա, տարածքների վարձակալությունն «Սևան» ազգային պարկի համար պետք է դառնա եկամտի լուրջ աղբյուր:


«Ես ազգային պարկի տնօրենին խնդրել եմ, որ տրամադրի բոլոր վարձակալների, այդ թվում՝ այդ տարածքում հայտնված առանձնատների և օրենքի ու իրավունքի հետ դրանց հարաբերությունների մասին տեղեկանք: Պետք է հասկանալ նաև այդ առանձնատների ճակատագիրը, դրանցից մի մասով, իհարկե, իրավապահները կզբաղվեն, բայց այստեղ հիմնականում վարձավճարների պատշաճ մակարդակի հավաքագրման հարցն է», -ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վրաց իշխանություններն ընդառաջեցին հայ վարորդներին. լիազորագիր այժմ չեն պահանջի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը