25.11.2024
Գագիկ Խաչատրյանը հետապնդել է քաղաքացուն և տապալել նրա բիզնեսը. ՊԵԿ
prev Նախորդ նորություն

Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարեկ Ղահրամանյանին նշանակվել Սյունիքի մարզի Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`


Նարեկ Ղահրամանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար», - ասված է վարչապետի որոշման մեջ:


«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Ակնկալում եմ բոլոր կապանցիների աջակցությունը երկրում դրական փոփոխությունները մեր համայնք բերելու գործում»,-Facebookյան իր էջում գրել է Նարեկ Ղահրամանյանը։


Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցից հետո, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հրաժարականի դիմում էր ներկայացրել։