25.11.2024
Ներխուժում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ. Դեմոյանը մեղադրում է ԿԳ նախարարին
prev Նախորդ նորություն

Կառավարությունն այսօր արտահերթ դռնփակ նիստ է հրավիրել. գաղտնի հարց է զեկուցվելու

Հայաստանի կառավարությունն այսօր՝ հունիսի 27-ին, արտահերթ դռնփակ նիստ է հրավիրել: Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, օրակարգում ընդգրկված է երկու հարց, որոնցից մեկը գաղտնի է:


Նշենք, որ առաջին հարցով նախատեսվում է քննարկել «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը եւ դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» օրենքի նախագիծը:


Օրակարգի երկրորդ՝ գաղտնի հարցը զեկուցելու է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: