20.04.2025
Այն ինչ եղավ ՀՀ-ում, Ադրբեջանում պատկերացնելն անհնար է. Հովհաննիսյանը՝ ադրբեջանցիներին
prev Նախորդ նորություն

Երևանում մեկնարկեց ՍԾՏՀԿ ԱԳ նախարարների խորհրդի հանդիպումը

Երևանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումը։


Նիստի ավարտին տեղի կունենա Կազմակերպությունում ՀՀ նախագահության փոխանցման արարողություն: ԱԳ նախախարի տեղակալ Կարեն Նազարյանը և ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:


Հիշեցնենք, հանդիպմանը մասնակցում են նաև Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետները՝ Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիևը և Թուրքիայի արտգործնախարարության բազմակողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Օմեր Գուչուքը:


Նիստի ժամանակ Հայաստանը Ադրբեջանին կփոխանցի նախագահությունը ՍԾՏՀԿ-ում, որին անդամակցում են Սևծովյան տարածաշրջանի 11 երկրներ:

Հյուսիս-Հարավը թույլ կտա բարձրացնել համագործակցության մակարդակն Իրանի ու Ադրբեջանի միջև
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար