27.11.2024
Բոլորս պետք է աջակցենք ՀՀ-ում և Արցախում իրագործվող բարեփոխումներին. Հարությունյան
prev Նախորդ նորություն

Սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող ջրի սակագինը կնվազի

Հունիսի 19-ին տեղի է ունեցել հանդիպում «Վիոլա Գրուպ» ընկերության Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մալիկա Գենդուրիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկել ենք «Վիոլա Գրուպ»-ի ապագա գործունեության հեռանկարները: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:


«Խոսել ենք ջրի սակագնի վերնայման հարցերի շուրջ, մասնավորապես առաջարկվել է վերանայել սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող ջրի սակագնի նվազեցման հարցը: Մեր համագործակցության նպատակն է բնակչությանն ապահովել որակյալ ջրամատակարարմամբ, բարելավել ջրամատակարարման ծրագրերը, ինչպես նաև աուդիտորական ծրագրերի ուսումնասիրությունների միջոցով հետևել արձանագրված արդյունքներին: Մեր համագործակցությունը «Վիոլա Գրուպ»-ի հետ լինելու է շարունակական»,-հայտնում է նախարարը: