27.11.2024
Ռոսսելխոզնադզորը ճշգրտում է` Հայաստանից Ռուսաստան արգելված է ներկրել միայն կապիկներ
prev Նախորդ նորություն

Բրյուսելում կքննարկվի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վերաբերյալ հրատապ բանաձեւի նախագիծ

Հունիսի 26-ին Բրյուսելում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ Եվրանեսթում հայկական պատվիրակության անունից Վեհաժողովին կներկայացվի ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման խրախուսման հետ կապված հրատապ բանաձևի նախագիծ: Այդ մասին պատգամավորը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:


Ներկայացված նախագիծը, վկայակոչելով 2018-ին ՀՀ ԱԺ կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ որպես ևս մեկ վերահաստատում Հայաստանի Հանրապետության հանձնառության՝ ԵՄ-ի հետ առավել ռազմավարական և հավակնոտ հարաբերությունների, կոչ է անում ԵՄ անդամ-պետությունների ազգային խորհրդարաններին վավերացնել համաձայնագիրը՝ առանց անհարկի հետաձգումների:


Նախագիծը ընդգծում է նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը՝ մինչև Եվրոպական խորհրդարանի 2019-ի ընտրությունները:


«Խորհրդարանական դիվանագիտությունը և ես անձամբ ջանք չենք խնայելու այս հրատապ նախագծի ընդունման համար՝ որպես Հայաստանի պետական շահերի առաջխաղացման և ՀՀ-ԵՄ հարաբերությունների խթանման գործում ևս մեկ կարևոր քայլի»,-ասվում է գրառման մեջ:


Հունիսի 21-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստ, որը կվարի ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ ՀՀ պատվիրակությունը կգլխավորի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։


Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:Համաձայնագիրը վավերացրել են Լատվիան, Լիտվան,Էստոնիան: