Ռոսսելխոզնադզորն արգելեց ՀՀ-ից ՌԴ բոլոր տեսակի ողջ կենդանիների և թռչունների ներկրումը

533

Ռոսսելխոզնադզորը հունիսի 14-ից ժամանակավոր արգելում է Հայաստանից Ռուսաստան բոլոր տեսակի ողջ կենդանիների, թռչունների, ձկների և սողունների ներկրումը: Այս մասին ասված է ռուսաստանկան գերատեսչության պաշտոնական կայքում:


Նշվում է, որ արգելքի նպատակն է պաշտպանել ՌԴ տարածքը՝ մարդկանց ու կենդանիների կյանքի համար հատկապես վտանգավոր հիվանդությունների ներթափանցումից:


Բացառություն են կազմում անձնական օգտագործման նպատակով տերերի կողմից շների, կատուների, կզաքիսների, գերմանամուկի, դեղձանիկի, թութակների ներկրումը, սակայն ոչ ավելի քան երկու գլուխ:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...