27.11.2024
Մենք համամիտ չենք ՌԴ-ի հետ ամեն ինչում, բայց կարողանում ենք պայմանավորվել. Մնացականյան
prev Նախորդ նորություն

Ես վատ եմ վերաբերվում դրան. Փաշինյանը՝ Միքայելյանի երաշխավորագիր ներկայացնելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վատ է վերաբերում եւ սխալ համարում այն, որ իր զինակից ԵԼՔ-ի պատգամավորներից Սասուն Միքայելյանը երաշխավորագիր է ներկայացրել Ալիկ Բանդուրյանի՝ քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի, կալանքը փոխելու մասին:


ԵԼՔ-ի դաշինքի խմբակցության պատգամավորներից Սասուն Միքայելյանը Ծառուկյան խմբակցության 9 պատգամավորի հետ միասին երաշխավորագիր է ներկայացրել Ալիկ Բանդուրյանի՝ Նորատուսցի Ալիկի, կալանքը փոխելու մասին:


Լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են, թե ինչ կարծիք ունի, որ իր կուսակից ընկերը քրեական հեղինակության համար երաշխավորագիր է ներկայացրել: «Ես վատ եմ վերաբերվում դրան, կարծում եմ, որ սխալ քայլ էր: Ես այս մասին ուղիղ եւ ազնիվ ասել էլ եմ իմ ընկերոջը»,- ասաց Փաշինյանը:


Այնուհետեւ Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ Ալիկ Բանդուրյանի հետ ընդհանրապես կապ չունի, չի էլ չփվել երբեւէ: "Տվել եմ նրան ազատելու երաշխավորագիր, որովհետև ինձ խնդրել էին՝ ելնելով նրա առողջության հետ կապված խնդիրներից", - ասել էր Միքայելյանը։


«Ասել էին՝ ծայրահեղ ծանր է վիճակը։ Մի քիչ հեռվից գամ՝ ես եղել եմ կալանավոր, էդ տարիների ընթացքում մեծ խոչընդոտներ են եղել, որ հիվանդ մարդիկ դրսում՝ քաղաքացիական հիվանդանոցներում բուժվեն, շատ անգամ ես եմ խոչընդոտել, որ էդ մարդկանց տանեն հիվանդանոցներ բուժման համար, շատ դեպքերում չեն տարել, մարդիկ մահացել են հենց կալանավայրերում, շատ բժիշկների էլ հարցրել եմ՝ ինչ վիճակի է այս կամ այն կալանավորը, ասել են, որ մի տասը օր չի ձգի»,- շեշտեց նա։


Նա նշել էր, որ եթե իմանար՝ հանրային նման հնչեղություն կլինի, չէր ներկայացնի երաշխավորագիր, քանի որ իր համար հանրային կարծիքն անգամ սեփական կյանքից առավել է։


Հիշեցնենք, որ տեղեկատվություն էր տարածվել, թե երաշխավորագիր ներկայացնել պատգամավորներին հորդորել է Ալիկ Բանդուրյանի մտերիմ պատգամավորներից մեկը՝ «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Արգամ Աբրահամյանը։ Արգամ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հերքեց տեղեկատվությունը՝ չցանկանալով այլ հարցերի պատասխանել։