26.11.2024
Փորձագետ. ՀՀ նոր կառավարությունը գնալու է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ճանապարհով
prev Նախորդ նորություն

Ինջե. Ես ունեմ սոցհարցման տվյալներ, որոնք կզրկեն Էրդողանին քնից

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա–հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն հայտարարել է, որ հունիսի 24–ի նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ինքը կարող է ներկայացնել սոցհարցման այնպիսի տվյալներ, որոնք կխանգարեն Էրդողանի քունը։

Ընթացիկ սոցհարցումները ցույց են տալիս, որ գործող նախագահի վարկանիշը 50%–ից ցածր է, իսկ դա բավարար չէ առաջին փուլում հաղթելու համար։

Եթե Ինջեն հաղթի, նա բախվելու է երկու խնդրի` վերցնել Արդարություն և զարգացում կուսակցության հսկողության տակ գտնվող վարչակազմը, ինչպես նաև լուծել տնտեսական ճգնաժամի հարցը։