26.11.2024
ՀՀ պաշտպանության նախարարը ՌԴ-ում քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
prev Նախորդ նորություն

Երեւանում Իրանի դեսպանի հետ քննարկել են հայ-իրանական էներգետիկ ծրագրերը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 4-ին ընդունել է Հայաստանի հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:


Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Իրանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքն ու ներդրումային նոր նախագծերի հնարավորությունները: Այս համատեքստում կարեւորվել է Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագիրը եւ վերջինիս՝ սահմանված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը:


Անդրադարձ է եղել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության հետագա ակտիվացմանը, մասնավորապես, ս. թ. փետրվարին Երեւանում ստորագրված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ համատեղ նիստի՝ փոխըմբռնման հուշագրով նախատեսված ծրագրերի ընթացքին եւ անելիքներին:


Հանդիպման ավարտին դեսպան Սաջադին շնորհակալություն է հայտնել նախարար Գրիգորյանին ջերմ ընդունելության համար եւ նշել, որ դեսպանությունը պատրաստակամ է էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում ամրապնդել համագործակցությունը եւ խորացնել գործընկերային հարաբերությունները: