24.11.2024
ՊԵԿ նախագահը հրաժարական տվեց. Ո՞վ կփոխարինի Վարդան Հարությունյանին
prev Նախորդ նորություն

Տեսախցիկների ու արագաչափերի գործունեությունը ժամանակավոր դադարեցնել կամ կասեցնել. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երթևեկությանը հետևող արագաչափերի և տեսախցիկների գործունեությանը:


«Ես կարծում եմ, որ այնտեղ հսկայական տուգանքներ կան կուտակված, որոնք մարդիկ չեն վճարել, ենթադրվում է, դրա հնարավրությունը չունենալու պատճառով», - Aysor.am-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:


Նա նշեց, որ պետք է մեխանիզմներ մտածել այդ պարտքերը ներելու մասին:


«Պետք է մտածել արագաչափերի, տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության մասին, կարծում եմ, նպատակահարմար կլինի ինչ-որ մի ժամանակաշրջանում, եթե կա այդպիսի օրենսդրական հնարավորություն: Եթե չկա՝ մտածել այդ օրենսդրական հնարավորության մասին, դրանց գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու կամ կասեցնելու մասին», - ասաց վարչապետը:


«Մարդկանց անընդհատ տուգանելու մոլուցքը պետք է շատ արագ կանգնեցնել: Առնվազն պետք է այդ պրակտիկան դադարեցնենք, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետին ու արդարադատության նախարարին առաջարկեց քննարկում հրավիրել այս թեմայի շուրջ: