24.11.2024
Մամուլ. Սաշիկ Սարգսյանը ձերբակալվե՞լ է.ՍԱՍ-ի Արտակը հայտնվել է FBI ուշադրության կենտրոնում
prev Նախորդ նորություն

ԵՍՏՄ-Իրան համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում հայ արտադրողների համար.փոխվարչապետ

Ինչպես VERELQ-ը տեղեկացրել է` այսօր Աստանայում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ստորագրվել է Ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով ներկայացնում է Հայաստանը Աստանայի տնտեսական ֆորումում, Facebook-յան իր էջում գրել է.

«Երկարատև և բարդ բանակցություններից հետո այսօր կնքվեց ԵՍՏՄ - Իրան ազատ առևտրի համաձայնագիրը։ Հատուկ ուզում եմ նշել հայկական կողմի լրջագույն աշխատանքը, որը իրականացվել է բանակցությունների ամբողջ ընթացքում, ինչի մասին խոսում են մեր բոլոր գործընկերները։

Համոզված եմ, որ համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար իրանական շուկա մտնելու համար, ինչպես նաև շատ բարենպաստ պայմաններ Հայաստանում նոր արտադրական հզորություններ հիմնելու համար»։