24.11.2024
Բողոքի ակցիա՝ Բաղրամյան 26-ի մոտ. քաղաքացիները պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ
prev Նախորդ նորություն

Սա քաղաքացիական անհնազանդություն չէ. սա անարխիայի նախաշեմ է. Անդրեասյան

Սա քաղաքացիական անհնազանդություն չէ, սա վանդալիզմ է կամ այլ կոպիտ իրավախախտում: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը՝ հրապարակելով լուսանկար, թե ինչպես են բողոքի ակցիայի մասնակիցները, հեռացնելով պատնեշը, մտնում Մյասնիկյանի արձանի ետնամասի զբոսայգի, որտեղ հատվել են ծառեր ու ինչն էլ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջելու հավելյալ հիմք է հանդիսացել:


aygi


«Այն, ինչ սկսել է արդեն այսօր՝ ժողովրդավարություն չէ, այլ անարխիայի նախաշեմ: Դեռ քաղբանտարկյալները ազատ չեն: Դեռ տնտեսությունը դրական ազդակներ չի ստանում: Դեռ արդարադատության համակարգը ողբալի վիճակում է: Դեռ հեղափոխության ամենալավ արդյունքը երկու տասնյակ լավ մարդկանց պաշտոնամուտն է: Մնացյալը դեռ շատ մտահոգիչ է…»,- գրառել է նա:


Հիշեցնենք, ակցիայի մասնակիցները զբոսայգուց հետո ներխուժել են Երևանի քաղաքապետարան և ամբողջ օրը թե՛ քաղաքապետարանի ներսում, թե՛ դրսում բողոքի ակցիա է իրականացվում: