25.11.2024
Քաղաքագետ. ՀՀ–ի համար ձեռնտու է պահպանել ռազմավարական դաշինքը ՌԴ հետ
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ը հերքում է. Կարեն Կարապետյանն ու Վարդան Հարությունյանը 1 մլրդ դրամ բյուջեից չեն հանել

«Ժամանակ» օրաթերթն այսօր գրել էր, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը մեկ միլիարդ դրամ են հանել բյուջեից՝ դա ձևակերպելով որպես ԱԱՀ-ի հետվերադարձ: Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանի խնդիրը պետք է լինի ուսումնասիրել վերջին մեկ ամսում կատարված բոլոր մեծ ֆինանսական գործարքները, որովհետև հեռացող իշխանությունը կարող էր գայթակղություն ունենալ օգտագործելու վերջին հնարավորությունը:


Այս կապակցությամբ ՊԵԿ-ը հանդես է եկել պաշտոնական հերքմամբ:


««Ժամանակ» օրաթերթն այսօր ակնհայտ ապատեղեկատվություն է տարածել, ըստ որի, իբրև թե ՊԵԿ նախագահն ու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը «մեկ միլիարդ դրամ են հանել բյուջեից՝ դա ձևակերպելով որպես ԱԱՀ-ի հետվերադարձ»:


Պետական եկամուտների կոմիտեն, ևս մեկ անգամ շեշտելով հրապարակման կեղծ բնույթը` հստակ միտված վերը նշված պաշտոնյաների հեղինակության վրա ստվեր նետելուն, պահանջում է հրապարակել փաստեր, որոնց հիման վրա օրաթերթը նման տեղեկատվություն է հրամցրել հանրությանը, իսկ դրանք չներկայացնելու դեպքում (ինչը և սպասվում է)` անհապաղ հերքում հրապարակել», - ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։