25.11.2024
Հայկական հեղափոխությունը և Արցախը. մերձավորարևելյան «անկայունության առանցքն» Անդրկովկասում
prev Նախորդ նորություն

ՀՀԿ խմբակցությունը ձեր գլխացավն է լինելու. Ֆարմանյանը նախազգուշացնում է Միրզոյանին

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը պատասխանել է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի գրառմանը, որում նաև հրավիրել էր Նիկոլ Փաշինյանին ՀՀԿ խմբակցություն քննարկման, որը գուցե համոզեր իրեն «հանդես գալ այն դիրքերից, որ ՀՀԿ-ն պետք է քվեարկի Փաշինյանի օգտին»:

Ի պատասխան այս գրառման Միրզոյանը գրել է.

«Տեսա գրառումդ, եղբայր։ Կարճ ասեմ՝ ի լուր քեզ , քո գործընկերների, ՀՀ քաղաքացիների և ողջ աշխարհի։

Ողջունում եմ քո պատրաստակամությունը՝ ձեր ֆրակցիայում խոսել Նիկոլ Փաշինյանին միաձայն վարչապետ ընտրելու օգտին՝ իբրև իրավիճակի միակ հնարավոր և պետության համար շահեկան հանգուցալուծում։ Մի քանի ճշգրտում. Միշտ պատրաստ ենք եղել խոսել ձեր ֆրակցիայի հետ։ Ցավոք, ցայսօր միայն մերժում ենք ստացել։ Հարցրա Վահրամ Բաղդասարյանին, հարցրա Գագիկ Մինասյանին և այլոց։

Իզուր ես գրառմանդ մեջ նշում Ռուսաստանը։ Մեռանք ասելով՝ այս շարժումը աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի, այլ երկրի աջակցություն և միջամտություն չունի։ Չունի և վերջ։ Դադարացրեք նման երանգավորումը։

Եվ վերջում. Մի քիչ շփվեք ընտրողների հետ, ՀՀ քաղաքացիների հետ։ Մի վախեցեք և նրանց ահաբեկիչներ մի անվանեք։ Առերեսվեք իրականությանը։ Սթափվեք, ինչպես կասեր դասականը, գժուկներ։

Եղբայրաբար՝ Քո ուսանողական ընկեր Արարատ», - իր էջում գրել է Արարատ Միրզոյանը։

Սամվել Ֆարմանյանի պատասխանը չուշացավ.

«Արարատ Միրզոյան ջան, ուսանողական իմ ընկե՛ր: Շնորհակալ եմ արագ արձագանքի համար:

Մի քանի կարևոր ճշգրտում: Մի շտապեք ինձ + 1 անել ձեր ցուցակներում: Կարծում եմ՝ ամեն ինչ հստակ եմ շարադրել: Մեր խմբակցությունը քվեարկելու է միաձայն: Ավելին՝ հակառակը Ձեր գլխացավն է լինելու: Պատմությունը՝ վկա: Հակառակը չի լինելու: Հակառակը չի ստացվելու: Հակառակը միայն վնաս է տալու:

Ես ունեմ իմ տեսակետը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Ունեմ իմ տեսակետը վարչապետի հնարավոր այլ թեկնածուների վերաբերյալ: Ասածս պարզ բան է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է գա իր գործընկերների հետ խոսելու. նստենք խոսենք, պետք է խոսենք առանց պաթոսի, խոսենք կարևոր հարցերի մասին, խոսենք միմյանց հասկանալու, խոսենք մտահոգությունները փարատելու նպատակով», - Facebook-յան իր էջում գրել է Ֆարմանյանը։